Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Չոբանյան. ողբերգություն է, երբ հայ գիտնականների աշխատանքները չեն ֆինանսավորվում

Սեպտեմբեր 24,2012 15:06

Այս պահին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում ընթանում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ներքո ձևավորված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամին (ԳԿՀԱՀ` ANSEF) նվիրված միջազգային ֆորումը։

Հիմնադրամն իր գործունեության ընթացքում հետեւողական աջակցությամբ եւ դրամաշնորհներով խրախուսել է հայ գիտնականներին` շարունակելու իրենց գիտահետազոտական գործունեությունը Հայաստանում` այդ կերպ դիմագրավելով գիտական ներուժի արտահոսքի հիմնախնդրին: Մասնավորապես, 2012-ին ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացված 198 գիտական առաջարկից գերազանց գնահատականներ է ստացել 51-ը. հաղթող է ճանաչվել 25-ը: Գիտական խմբերի ղեկավարներից 10-ը կին է, իսկ 15-ը` տղամարդ: Նրանցից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: Հաղթող թեմաներից 10-ը ֆիզիկայի, 3-ը աստղագիտության, 3-ը կենսաքիմիայի, 2-ը կենսաբանության, 2-ը մոլեկուլյար կենսաբանության, 1-ը բժշկագիտության,1-ը ճարտարագիտության և նոր տեխնոլոգիաների, 1-ը էլեկտրոնիկայի, 1-ը կենդանաբանության և 1-ը հայագիտության ոլորտներից են:

ՀՕՖ վարչության անդամ, Բոսթոնի համալսարանի ներկայացուցիչ Արամ Չոբանյանը ողջույնի խոսքում փաստեց, որ ԳԿՀԱՀ-ն իր նպաստն է բերել հայ գիտնականների աշխատանքների ֆինանսավորման գործում: «Մեծ ափսոսանքով դիտարկեցի այն իրողությունը, երբ հայաստանցի բազմաթիվ ականավոր գիտնականներ, ինչպես ակադեմիայի ներսում, այնպես էլ` դրանից դուրս, զրկվում են իրենց հետազոտական աշխատանքի համար անհրաժեշտ ֆինանսավորումից: Դա ողբերգություն է ոչ միայն անձամբ նրանց, այլեւ` ողջ Հայաստանի համար: Մինչդեռ նորարարական էկոնոմիկա չունեցող ցանկացած պետություն ի վերջո կհայտնվի սնանկացած երկրի կարգավիճակում»:

Հավելենք, որ անցած 12 տարիներին ՀՕՖ-ի գիտական այս ծրագրի մրցանակին են արժանացել 281 գիտական խումբ, որոնցում ընդգրկված են եղել 1000-ից ավելի գիտնական: Ծրագրի դրամաշնորհային գումարը կազմում է 1 մլն 405 հազար դոլար:

Ֆորումի մանրամասները քիչ ուշ:

Լուիզա ՍՈԻՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930