Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի հայրը միջազգային մրցանակի է արժանացել

Սեպտեմբեր 24,2012 14:54

«Եվրոպական միություն / «Եվրոպա Նոստրա» 2012» մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզի Չքնաղ համայնքի պատվավոր անդամ Գառնիկ Հովսեփյանն արժանացել է միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին: Ինչպես Aravot.am-ին տեղեկացրին ԻԿՕՄՕՍ/Հայաստանի գրասենյակից, Հովսեփյանը միջազգային ժյուրիի հատուկ գնահատականին և «Անհատի կողմից օրինակելի ներդրում մշակութային ժառանգության բնագավառում» անվանակարգում հավաստագրին է արժանացել: Ժյուրիի նախագահ Ալեքսանդր Ֆյուրստ ցու Սայն-Վիտգեյնշտեյն-Սայնն էլ նրան շնորհակալություն է հայտնել` Եվրոպայի ընդհանուր հարստություն համարվող մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված երկարամյա ու նշանակալից ջանքերի համար:

«Անհատի կամ կազմակերպության կողմից օրինակելի ներդրում» անվանակարգում նման գնահատականի են արժանացել նաև Բելգիան, Ֆինլանդիան, Իտալիան, Լեհաստանը, Շվեդիան և Իսպանիան: Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ է մասնակցում:

2012թ. սեպտեմբերի 30-ին, Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, Չքնաղի մշակույթի տանը տեղի կունենա Գառնիկ Հովսեփյանին պատվոգրի հանձնման արարողություն եւ միջոցառում: Իսկ ցուցադրվելիք տեսաշարը, որը կրում է «Պահպանություն հանուն ապագայի» խորագիրը, թույլ կտա պատկերացում կազմել այն մասին, թե ինչու է Չքնաղի Սբ. Ստեփանոս եկեղեցական համալիրի վերականգնման նախագիծն արժանացել հատուկ գնահատականի:

Ի դեպ, Գառնիկ Հովսեփյանի որդիները ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանն են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930