Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչն անակնկալ այցելել է ակումբի մարզումային բազա եւ ֆուտբոլիստներից բացատրություն պահանջել` կապված Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրում «Յուվենտուսի» հետ խաղում հաղթանակը ձեռքից բաց թողնելու հետ:
Հիշեցնենք, որ «Չելսին» հանդիպումը շահում էր 2:0 հաշվով, սակայն հետագայում առավելությունը ձեռքից բաց թողեց, եւ ինքը երկու գնդակ ընդունեց սեփական դարպասը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ