«Դեյլի Պիոներ» թերթի հետ զրույցում ռեժիսոր Շեկհար Կապուրն ասել է, որ հավանաբար Հայաստանում ֆիլմ կնկարի. «Ես սիրում եմ ճանապարհորդել ու նոր վայրեր հայտնաբերել: Շուտով Հայաստան կգնամ ու հավանաբար իմ մյուս ծրագիրը կլինի այնտեղ տեղի ունեցած կոտորածների մասին: Բայց մինչև չայցելեմ ու իրավիճակը չուսումնասիրեմ, հաստատ բան չեմ կարող ասել»:
Շեկհար Կապուրը հնդիկ ռեժիսոր և ֆիլմ արտադրող է, որին մեծ ժողովրդականություն է բերել հնդկերեն «Հանցագործ թագուհին» ֆիլմը: Էլիզաբեթ թագուհու մասին նրա «Էլիզաբեթ» պատմական ֆիլմը առաջադրվել էր Օսկարի 7 հավակնության, այդ թվում լավագույն ռեժիսորի և լավագույն դերասանուհու` Քեյթ Բլանշեթի մարմնավորած դերի համար: