Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Օտտավայում

Սեպտեմբեր 24,2012 14:17

          Սեպտեմբերի 21-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետարանի դիմաց Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեցին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում:

Նույն օրը երեկոյան Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի համալսարանի «Տաբարե» դահլիճում կազմակերպել էր տոնական համերգ:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Իր ուղերձում ՀՀ դեսպանը խոսեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից, ներկայացրեց հայոց պետականության կայացման փուլերը: ՀՀ դեսպանը կարևորեց հայ-կանադական հարաբերությունները` նշելով, որ Կանադայի պես բարեկամական պետությունների զորակցությունը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Դեսպան Եգանյանը նաեւ ընդգծեց սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության համար` մատնանշելով Կանադայի հայ համայնքի ներգրավվածությունըհայրենիքի զարգացման և բարգավաճման գործում:

Կանադայում ՀՀ անկախության 21-րդ տարեդարձը նշվեց ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եռյակի (Շելլ) և սոպրանո Իրինա Զաքյանի  կատարումներով: Համերգին ներկա դիվանագետներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, համայնքային կառույցների ներկայացուցիչներին մատուցվեցին հայ և այլազգի անվանի երգահանների ստեղծագործությունները:

Երաժիշտները, ում կատարումները մեծ խանդավառությամբ ընդունվեցին ներկաների կողմից, ՀՀ անկախության օրվա առթիվ համերգներ կունենան նաև Մոնրեալում և Տորոնտոյում:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930