Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոչարյանին «արցունքն աչքերին» կխնդրե՞ն ետ գալ

Սեպտեմբեր 24,2012 13:56

Բոլոր խոսակցությունները՝ նախագահական ընտրությունների հետ կապված, տանում են մի կետի. կլինի՞արդյոք միասնական թեկնածու, թե՞ ոչ. այս կարծիքին է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

«Նոյյան տապան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով «Ում է տեսնում հանրային կարծիքը ընդդիմության՝ ՀՀ նախագահի միասնական թեկնածուի դերում», նա ասաց, որ հարցումն արտացոլում է 60 $% ակտիվ ընտրողների կարծիքը: Հարցումն անցկացվել է բոլոր մարզերի 1650 ընտրական իրավունք ունեցողների շրջանում՝ համաչափ ըստ սեռի, տարիքի, կրթության, բնակավայրի, որոնց գտնելու համար դիմել են 2730 հոգու, որի մոտ 40 %-ը քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով չի մասնակցել հարցմանը:

Ըստ Ադիբեկյանի, նախապատվության վրա ենթադրաբար պետք է ազդեն գործող նախագահի եւ նրա կառավարության գործունեությանը տրվող գնահատականները:

«Երկրի իրավիճակը հարցվածների 36%-ը կապում է նախագահի եւ 44%-ը՝ կառավարման համակարգի հետ, իսկ ընտանիքների իրավիճակը 21%-ը նույնպես կապում է իշխանությունների հետ, իսկ 33%-ը՝ իրենց հետ: Հասկանալի է, որ իր պայմանները բարենպաստ գնահատած անձանց 49%-ը պետք է գոհ լինի իշխանությունից, իսկ անբարենպաստ պայմաններում հայտնվածները պետք է մտահոգվեն ավելի հարմար նախագահի թեկնածուի համար,- նշեց Ադիբեկյանը, հավելելով, որ ընտրողների ընդդիմադիր հատվածը ՀՀ նախագահի թեկնածու է տեսնում հետեւյալ գործիչներին,- 30,4%-ով Գագիկ Ծառուկյանը ցանկալի թեկնածու է, 10,1%՝ Ռոբերտ Քոչարյանը, 8,7%՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, 4%՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ամենաանցանկալի թեկնածուն, ըստ հարցման արդյունքների, 34,2 տոկոսով համարվում է Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Հաջորդ հարցին էլ՝ միասնական թեկնածուն որոշվել է, ո՞ւմ կտաք ձեր ձայնը, եթե նախընտրածը չառաջադրվի, հարցվածների 13 տոկոսը պատասխանել է՝ Գագիկ Ծառուկյանին, 10,1-ը՝ Ռոբերտ Քոչարյանին, 6,5-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 2,7-ը՝ Արթուր Բաղդասարյանին, 2,3-ը՝ Վահան Հովհաննիսյանին, 1,8-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ 1,4-ը՝ Արմեն Ռուստամյանին:

Անդրադառնալով Ռ. Քոչարյանի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու փաստին, Ադիբեկյանն ասաց, որ Քոչարյանը չի ուզում ընտրություններին մասնակցել կուսակցական պայքարի մեջ. «Քանի որ ասել էր, թե ինքը կվերադառնա, եթե ազգովի իրեն խնդրեն, հիմա մնում է կուսակցությունները հավաքվեն, համաժողով անեն եւ արցունքն աչքերին ասեն՝ Ռոբերտ Քոչարյան, ետ արի»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930