Այսօր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատակազմին է ներկայացրել Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի (ԾԻԳ) տնօրենի պաշտոնակատար, ՕԵԿ-ական Նելսոն Զուլոյանին: Նա ժամանակավորապես այդ պաշտոնին է անցել վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` մինչեւ որ մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված անձը կստանձնի ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնը:
Տեղեկացանք, որ պարոն Զուլոյանն ավարտել է Սորբոնի համալսարանը եւ միջազգային իրավունքի մասնագետ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ