Սեպտեմբերի 20-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:
Բազմամարդ հանդիսությանը ներկա էին Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի ու արվեստի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Սերբիայում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Բելգրադում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Պրեդրագ Տոմիչը:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ