Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Պեկինում

Սեպտեմբեր 24,2012 13:35

Սեպտեմբերի 21-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվեցին ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Չեն Գոպինը, Չինաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Չինաստանի պաշտպանական ոլորտի և ռազմադիվանագիտական կորպուսի սպաներ, ինչպես նաև Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Երեկոյան տեղի ունեցավ հավաք-ընդունելություն` Պեկինում բնակվող հայերի, այդ թվում` այստեղ սովորող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ:

Միջոցառումների մասնակիցներին ողջունեց ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930