Սեպտեմբերի 23-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ անհայտ քաղաքացին սպառնացել է մոտակա 30 րոպեի ընթացքում պայթուցիկ նետել Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակի մոտ գտնվող «Սանտա Ֆե Սիթի» սրճարանում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
ՀՀ Ոստիկանության կինոլոգիական խմբի կողմից տարածքն ուսումնասիրվել է և ոչինչ չի հայտնաբերվել:
ԱԻՆ