ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ «Քինգ դելյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել Գառնի: Ներկայացնում ենք «Քինգ դելյուքս»-ի հայտարարությունը:
Առաջին անգամ չէ, որ «Քինգ դելյուքս» ընկերության անունը որոշ քաղաքական գործիչներ անհարկի շահարկում են եւ որպես կանոն դա անում են իրենց ծառայող լրատվամիջոցներով: Մինչ օրս ընկերությունը զերծ էր մնացել մեկնաբանություններից: Սակայն երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը կարմիր բրետավորներ տեղափոխելու մասով՝ դուրս էր տրամաբանությունից ու չէր կարող անպատասխան մնալ: Ոստիկանությունն արդեն պարզաբանել է, սակայն օրենսդիր տիկնոջը խորհուրդ ենք տալիս հրապարակային ելույթներից առաջ ծանրութեթեւ անել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ “Քինգ դելյուքս”-ը տրանսպորտային ծառայություն մատուցող ընկերություն է եւ ընկերության ավտոբուսների երթեւեկը այս կամ այն քաղաքում չի կարելի դարձնել քաղաքական շահարկումների թեմա: