Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացավ ՀՀ զինված ուժերի համաբանակային 15-րդ սպարտակիադայի եզրափակչի բացման արարողությունը:
Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության ֆիզպատրաստության բաժնի սպորտ-մասսայական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Դավթյանն Aravot.am-ին ասաց. «Սպարտակիադան անցկացվում է երեք փուլով` ներզորամասային, ներկորպուսային եւ եզրափակիչ: Սպարտակիադան մեկնարկել է այս տարվա մարտին: Ծրագրում ընդգրկված 10 մարզաձեւերի նախնական փուլի մրցումներին մասնակցել է հայոց բանակում ծառայող զինվորների եւ սպաների մոտ 80-85 տոկոսը, որի արդյունքում գրեթե 400 լավագույն զինվոր-մարզիկներ մտել են եզրափակիչ եւ մինչեւ սեպտեմբերի 29-ը կպայքարեն հաղթողներին եւ մրցանակակիրներին որոշելու համար»:
Ա. Դավթյանի խոսքերով, ամեն տարի սպարտակիադայի ծրագրում մարզաձեւերի փոփոխություններ են կատարվում կամ մտցվում են նոր մարզաձեւեր` ավելի շատ ռազմամարզական ուղղվածության: Մասնավորապես, այս տարի առաջին անգամ անցկացվել են ռազմական կողմնորոշումը եւ շվեդական փոխանցումավազքը` չորս մրցատարածություններում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Աշոտ Հակոբյանի