Լրահոս
Օրվա լրահոսը

The Records. «Հայ համայնքի պահանջը բավարարված է»

Սեպտեմբեր 24,2012 13:01

«Դը Ռեքորդս» թերթը պատմում է, որ Նյու Յորքի Թրոյ քաղաքի և տեղի հայ համայնքի միջև լարվածություն էր ծագել հայոց ցեղասպանության հուշահամալիրի տեղադրման վայրի հետ կապված:

Հուշարձանի գաղափարը ծագել էր «Վարդանի ասպետներ և դստրեր» հայկական կազմակերպության մոտ: 2005թ. նրանք ստեղծել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի միությունը, որն աշխատում էր հուշարձանը տեղադրել քաղաքի մերձակայքում: Կարճ ժամանակ անց քաղաքի խորհուրդը հուշարձանը տեղադրելու իր համաձայնությունը տվեց, սակայն չնշեց տեղադրման վայրը, մինչդեռ համայնքը հույս ուներ այն տեղադրել Ռիվերֆրոնտ զբոսայգում: Այն ժամանակվա քաղաքապետ Հարի Թութունջյանը հորդորեց սպասել, որպեսզի հուշարձանը ներառեն այգին վերանորոգելու 1.75 միլիոնանոց պետական դրամաշնորհային ծրագրի մեջ: Այս որոշումն էլ ստեղծեց լարվածություն հայ համայնքի և քաղաքի միջև, համայնքն արդեն զննում էր այլ զբոսայգիներ հուշարձանը տեղադրելու համար:

Անցած շաբաթ քաղաքապետ Լու Ռոսամիլիան կապնվել է հայ համայնքի հետ և վստահեցրել, որ հուշարձանը կտեղադրվի քաղաքի կենտրոնում գտնվող Ռիվերֆրոնտ զբոսայգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930