Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդներ. «Մենք չենք տեսել ընտրակաշառքի դեպք, բայց դա չի նշանակում, որ այն գոյություն չունի»

Սեպտեմբեր 24,2012 12:49

«2012-ի սեպտեմբերի 9-ին եւ 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքում ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը գոհունակությամբ արձանագրել է ընտրական գործընթացների լրջության, խաղաղ ընթացքի եւ բավարար մասնակցության փաստը: Ակնհայտ կեղծումներ դիտորդների կողմից չեն գրանցվել՝ չնայած բազմաթիվ շահագրգիռ կողմերի կողմից քվեների հնարավոր առք եւ վաճառքի մասին ահազանգերին: Կոնգրեսի պատվիրակությունը կոչ է անում քաղաքական կուսակցություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարությունը: Այս ընտրությունները տեղի են ունեցել միջազգային չափանիշերին համապատասխան, բայց, այնուամենայնիվ, տեղական կառավարման մակարդակում քաղաքական կուսակցությունների ներգրավվածության բացակայությամբ»,- այս է նշված Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ՝ մեր երկրում անցկացված ՏԻՄ ընտրությունների մասին:

Այսօր հրավիրած ասուլիսում Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության ղեկավար Հենրի Ֆերալը, որը ԵԺԿ Ֆրանսիայի ներկայացուցիչն է, նշեց. «Պատվիակությունը ափսոսանք է արտահայտում, որ կուսակցությունները ցածր մասնակցություն են ունեցել գործընթացին: Այս իրավիճակը բացատրվում է զանազան պատճառներով՝ ֆինանսական միջոցների, համապատասխան աշխատակազմի կամ թեկնածուների պակասով: Կուսակցությունները կարեւորություն չենն տալիս տեղական մակարդակում կառավարմանն ու ժողովրդավարությանը: Ողջունելով քաղաքացիական մասնակցությունները՝ Կոնգրեսը կոչ է անում ավելի մեծ մասնակցություն՝ ողջ քաղաքացիական հասարակության»:

Կոնգրեսի պատվիրակությունը միակ միջազգային դիտորդական առաքելությունն է, որը հետեւել է այս ընտրություններին: Կոնգրեսի պատվիրակությանը միացել է նաեւ 4 հոգուց բաղկացած ԵՄ կոմիտեի պատվիրակությունը: Նրանց հաղորդագրությունը դեռ պետք է լրացվի, համալրվի զանազան վերլուծություններով: Սրա հիման վրա զեկույց կպատրաստվի, որը կներկայացվի տեղական իշխանությունների բյուրոյին:

Հենրի Ֆերալը նշեց, որ որոշ խնդիրներ են եղել՝ ընտրական տեղամասերը հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցված չլինելու պատճառով:

Միջազգային դիտորդները հանդիպել են տարածքային կառավարման նախարարին, ասել են այն խնդիրները, որոնք տեսել են. «Խոսել ենք ընտրակաշառքների մասին: Մենք չենք տեսել, անշուշտ, բայց դա չի նշանակում, որ դա գոյություն չունի: Որոշակի ավանդույթներ կան, դատապարտելի գործելակերպեր, որոնք դեռեւս շարունակվում են: Մենք նախարարին ասացինք այդ մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930