Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում երեկ կայացած քաղաքապետի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, 300 ձայնի առավելությամբ հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Եղեգնաձորի կառույցի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինիս մրցակիցն էր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, 12 տարի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Սիրեկան Բաբայանը:
Հիշեցնենք նաեւ, որ քաղաքապետի պաշտոնի համար Եղեգնաձորում բավականին թեժ ընտրապայքար ընթացավ, հնչեցի փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ:
Aravot.am-ին չհաջողվեց ճշտել՝ հանրապետականների թիմը պատրաստվո՞ւմ է արդյոք բողոքարկել ընտրությունների արդյունքները: Մեր հեռախոսազանգերը դեռեւս անպատասխան են մնում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ