Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի գործող քաղաքապետԿարապետ Գուլոյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում:
Աբովյան քաղաքում երեկ՝ սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության չափազանց ցածր ցուցանիշ է գրանցվել՝ ընդամենը 30,1 տոկոս: ԿԸՀ նախնական տվյալներով, գրանցված 42 հազար 531 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 12 հազար 820-ը:
Կարապետ Մուրադի Գուլոյանը ստացել է 10 հազար 186, նրա մրցակից՝ Արտաշես Նորիկի Մեհրաբյանը՝ 1778 քվե: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 791 քվե: