Իոշկար Օլայում անցկացված $25 հազար մրցանակային ֆոնդով կանանց թենիսի մրցաշարն ավարտվեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի հաղթանակով, որը համառ պայքարում 7:5, 7:6 (3) հաշվով առավելության հասավ Նադյա Կիշենոկի նկատմամբ: Շնորհիվ այդ հաղթանակի, Մարգարիտան WTA-ի վարկանիշային ցուցակում բարձրացավ 40 աստիճան՝ հանգրվանելով 230-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ