Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դարձավ Բաթումում անցկացված $ 15 հազար մրցանակային ֆոնդով միջազգային մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 6:1, 6:3 հաշվով պարտության մատնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Սկուդինին: Անին միայն չորրորդ փորձից վերջապես հաղթեց ITF PRO թենիսի կանանց մրցումներում, որը նաեւ առաջին հաղթանակն է Հայաստանի կանանց թենիսի պատմության մեջ: Այս հաջողությունից հետո հայ թենիսիստուհին WTA-ի վարկանիշային ցուցակում կբարձրանա 432-րդ հորիզոնական:
Անի Ամիրաղյանը Բաթումից մեկնել է Թելավի՝ մասնակցելու արդեն $ 50 հազար մրցանակային ֆոնդով «Telavi Open 2012» մրցաշարին եւ հասցրել որակավորման առաջին հանդիպումում առավելության հասնել Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Մարիամի Դոլաշվիլիի նկատմամբ: Ամենայն հավանականությամբ երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին կրկին կհանդիպի Բաթումի մրցաշարի եզրափակչի իր մրցակից Աննա Սկուդինի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ