Աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի արդյունքներով կազմվել է խորհրդանշական հավաքական: Ներկայացված 11 ֆուտբոլիստների մեջ է նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի խփած երկու գոլերը Դանիայի «Նորշելլանդի» դարպասը հաղթանակ բերեցին ուկրաինական ակումբին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ