Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հոգեւոր հայհոյախոսություն. մի հազիվ բացված ցուցահանդեսի ֆոտոպատմություն

Սեպտեմբեր 23,2012 23:28

Սեպտեմբերի 20-ին Մոսկվայի Գինու գործարանում պետք է բացվեր «Հոգեւոր հայհոյախոսություն» գեղարվեստական ցուցահանդեսը, որում պետք է ներկայացվեին «ժամանակակից սրբապատկերներ»: Նշանակված ժամին պատկերասրահի մուտքի մոտ հավաքվել էին շուրջ 50 «ուղղափառ» ակտիվիստներ եւ մի քանի կազակներ, որոնք այցելել էին ցուցադրությունն այրելու նպատակով: Ցուցահանդեսի պահապանները որոշեցին ներս չթողնել անկոչ հյուրերին: Այդ ժամանակ կազակներն ասացին, որ եթե իրենք ներս չմտնեն՝ ոչ ոք ներս չի մտնի եւ փակեցին մուտքը:

Հընթացս «ուղղափառները մի-մի մուշտիներ էին հասցնում ժամանակակից արվեստի  երկրպագուներին: Ոստիկանները բերման էին ենթարկում ամենակատաղիներին: Շուտով ոստիկաններին օգնության հասավ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը:

Կազակներից սկսեցին առգրավվել զենքերը:

Զավեշտ է, բայց այսպես կոչված «կազակները» արագ ճողոպրեցին, հենց ոստիկանությունը զգուշացրեց նրանց հնարավոր ձերբակալության մասին:

Եղան հարձակումներ նաեւ լրագրողների վրա:

Պոկեցին ցուցահանդեսի ցուցապաստառը:

Այն բանից հետո, երբ ոստիկանությունն ի վերջո հաստատեց կարգուկանոն՝ ցուցահանդեսը բացեցին:

Եվ Հայր Իլարիոնը օծեց «ժամանակակից սրբապատկերները»: Թեեւ պնդում են, որ նա իսկական հոգեւորական չէր:

Իհարկե, որեւէ սրբապղծություն կամ սրբությունների ոտնահարում չկար այս ցուցահանդեսում: Տարբեր ժամանակներում տարբեր կերպ են նկարել սրբապատկերները: Ցուցահանդեսը կարող է դուր գալ կամ ոչ, բայց այն հաստատ չի վիրավորում որեւէ մեկին: Իսկ բողոքողներն ուղղակի ակամա գովազդեցին այն:

https://zyalt.livejournal.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930