Ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ Aravot.am-ի զրույցում հերքեցին ավելի վաղ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ահազանգը, թե Գառնիում «Քինգ դելյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ավտոբուսներով բերետավորների տեղափոխություն չի եղել. «Նրանք առավոտից մարզեր են ուղարկվել, որ տեղերում աջակցեն, եթե հարկ լինի, բայց նրանց միջամտության անհրաժեշտություն չի եղել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ