Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համացանցը այս շաբաթ նման էր տեղեկատուի

Սեպտեմբեր 23,2012 17:42

Այս շաբաթ բլոգերն ու առհասարակ համացանցը ավելի քան օգնող տեղեկատուի դերում էին:

Վահագն Դիլանյանի բլոգը տեղեկացնում է, թե ինչպես ֆայլեր տեղադրել ինտերնետում և աշխատել գումար դրանց միջոցով. «Լինում են այնպիսի դեպքեր, երբ համկարգչի «D» կոշտ սկավառակի պարունակությունը չի բավարարում ֆայլեր պահելու համար: «D»-ում պահում են անձնական նկարներ, տեսանյութեր, ծրագրեր և այլն: Եթե  ցանկանում եք պահել ֆայլ, բայց սկավառակի հիշողությունը ձեզ չի բավականացնում կարող եք օգտվել ինտերնետից, իսկ ավելի կոնկրետ` depositfiles.com կայքից: Կայքը հնարավորություն է տալիս տեղադրել մինչև 2 ԳԲ ծավալով ֆայլեր: Գրանցվում եք կայքում և պահում ձեր ֆայլերը»: Իսկ կայքում գրանցվելու կարգին ծանոթանալու համար այցելեք Վահագն Դիլանյանի բլոգ: Կայքում ֆայլեր տեղադրելուց բացի` Վահագնը նաև ներկայացրել է մի կայք, որի միջոցով հնարավոր է ստեղծել ձեր անունով վիդեո. «Ներկայացնում եմ մի հետաքրքիր կայք, որտեղ ներմուծելով ձեր սիրելիի անունը, կստանաք գեղեցիկ և ինտերակտիվ վիդեո: Վիդիոն իր մեջ պարունակում է տեսահոլովակա որ մեջ ել կլինի ձեր կամ ձեր սիրելիի անունը: Ուղղակի մտնում ենք  https://obtampons.ca/apology  կայքը, և ներմուծում ցանկացած անուն… »:

«Սպանեք Սաֆարովին հաճույքով, խաղում ենք բոլորս: Խաղ, որը վստահ եմ շատ դուր կգա հայերիս», – գրել է Սմբատ Ղահրամանյանը:

G Brothers-ը ներկայացրել է Apple, Microsoft & Co. Հայտնի կազմակերպությունների անվանումների ստեղծման պատմությունները. «1976 թվականին Սթիվ Ջոբսի և Սթիվ Վոզնյակի ստեղծած առաջին համակարգիչը պատրաստ էր, սակայն կար մի խնդիր նրանք գաղափար չունեին, թե ինչպես կարելի է անվանել իրենց ընկերությունը: Այդ ժամանակ Սթիվ Ջոբսը շատ այլ երիտասարդների նման սնվում էր միայն բուսական ծագման սննդամթերքով և աշխատելով խնձորանոցում նրանց տանը խնձորի պակաս չէր զգացվում: Այդպես նա, տեսնելով խնձորները, մտածեց, որ ավելի հարմար անվանում չկա քան Apple Computer և ավելի լավ առաջարկներ չունենալով այդպես էլ անվանումը մնաց Apple: Նրանց լոգոյի վրա, ինչպես շատերս գիտենք կծած խնձոր է նկարված, ըստ Ստիվ Ջոբսի դա արվել է նրա համար, որ խնձորը չշփոթեն լոլիկի հետ: Google-ն  անվանելիս հիմնադիրները դիմեցին մաթեմատիկոս Edward Kasner-ին, որը 30-ական թվականներին Googol տերմինը տվել էր մի թվի որը ունի 100 հատ զրո: Դոմեինը գրանցելիս նրանք թույլ տվեցին ուղղագրական սխալ, որը պահպանվել է մինչև այսօր»:

«Լրացավ համացանցում հակահայկական նյութերի, էջերի ու խմբերի դեմ պայքարելու գաղափարի իրականացման մեկ տարին», – այս մասին գրել է Գոհար Ֆահրադյանը, «Ցավալի է, որ Youtube-ում կամ այլ կայքերում Հայաստան (Armenia) փնտրելիս ավելի շատ հակահայկական, քան հայկական նյութեր ես գտնում: Ահա այս մտահոգությամբ մեկ տարի առաջ մի խումբ հայրենասեր երիտասարդներ նախաձեռնեցին նման նյութերի դեմ պայքարող ֆեյսբուքյան «ՊՀՆԴ» խմբի ստեղծումը: Այսօր այն Facebook-ի ամենամարդաշատ ու ամենաակտիվ խմբերից է»:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930