Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ քիչ գլյամուր ձեւանան, մեկ-մեկ էլ կոշկակարի մոտ կգնան». Կոշկակար Մայիս պապիկ

Սեպտեմբեր 23,2012 17:29

Վերջին մի քանի տարին կոշկակարների գործը քչացել է, սրա մասին է վկայում տարեցտարի պատվերների քչանալը: Հարցման մասնակից երիտասարդների կեսից ավելին հավաստիացնում է, որ երբեւէ չի դիմել կոշկակարի օգնությանը, իսկ մյուսներն էլ պնդում են, որ հազվադեպ են դիմում. «Եղել է, երբ կոշիկս տվել եմ, որ կոշկակարը վերանորոգի, քանի որ այն նոր էի գնել եւ անզգուշաբար մի փոքր վնասել էի, բայց հիմնականում չեմ օգտվում»,-ասում է 19-ամյա Արեւիկ Պետրոսյանը:

Երիտասարդները կոշկակարի օգնությունից չօգտվելու մի քանի պատճառ են առաջ քաշում: Առաջնային պատճառներից մեկը համարելով վերանորոգման արժեքը.«Երբեմն վերանորոգումն այքան է արժենում, որքան իրականում չարժեր այդ կոշիկը եւ միշտ չէ, որ հնարավոր է լինում այնպես վերանորոգել, որ չնկատվի: Այդ պատճառով շատ ժամանակ գերապատվությունը տալիս ես նոր կոշիկ գնելուն»,-ասում է 22-ամյա Արսեն Գրիգորյանը:

Կոշկակար Մայիս պապիկը չի ժխտում, որ այժմ պատվերներ քիչ է ստանում: Եթե մի քանի տարի առաջ իր արհեստանոցի դուռը փակվում էր երեկոյան ժամը ութին, ապա այսօր երեկոյան ժամը հինգից նրան այնտեղ այլեւս չեք գտնի. «Մեր ժամանակ դպրոցում ով լավ չէր սովորում, ծնողներն ասում էին, թե մի արհեստի կտան, ոնց էլ լինի, իրենց գլուխը կպահեն. հիմնականում սովորում էին ոսկերչություն, բրուտագործություն եւ կոշկակարություն: Այսօրվա երիտասարդներից շատերի գլուխը որ թափ տաս, բան դուրս չի գա, բայց այսպիսի արհեստով զբաղվելն էլ ամոթ են համարում: Եվ բացի այդ, որ քիչ գլյամուր ձեւանան, մեկ-մեկ էլ կոշկակարի մոտ կգնան»,-ասում է նա: Կոշկակարը չի հերքում, որ հաճախ վերանորոգումը թանկ է արժենում. «Թանկ արժենալու երկու հիմնական պատճառ կա: Առաջինը պայմանավորված է պատվերների քիչ լինելուց, իսկ հաջորդ պատճառը մատերիալի թանկացումն է:  Որքան թանկ է լինում հումքը, այնքան արժեքը ստիպված բարձր է լինում»:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930