Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ամբողջ մարզադաշտում երկրպագուներ լինեն, ոչ թե միայն յարուսում». Դժգոհ են մեր հավաքականի երկրպագուները

Սեպտեմբեր 23,2012 17:22

Սեպտեմբերի 24-ից բոլոր նրանք, ովքեր անհամբերությամբ սպասում են Հայաստան-Իտալիա հանդիպմանը, կարող են արդեն ձեռք բերել այդքան սպասված խաղի տոմսերը: Հանդիպումը կայանալու է «Հրազդան»  մարզադաշտում, սկսվելու է  20:00-ին: Տոմսերի արժեքն է 3000-10000 դրամ:
Տոմսերի գներն արդեն երկրպագուների շրջանում դժգոհելու առիթ են դարձել: Նրանցից շատերն են նշում, որ այդպիսի բարձր գների դեպքում «Հրազդան» մարզադաշտը կիսադատարկ է լինելու: Երկրպագուները սկսել են իրենց բողոքն արտահայտել ֆեյսբուքում. «Խի 32 000 դրամ աշխատավարձ ստացողը մարդ չի: ինքն էլ ա ուզում հավաքականի խաղը լավ տեղից նայի», «Եթե 54 000-ի փոխարեն տեսնենք 25000-ից ոչ ավել հանդիսական, դա կնշանակի տոմսերի գները 2 անգամ թանկ են, ինչը տեսանք Թուրքիայի հետ խաղում: Կարելի է հետեւություններ անել», «Ոնց հասկացա` Հայաստան-Իտալիա խաղը կիսադատարկ «Հրազդանում» ա անցնելու»: Ալեքսանդր Սարգսյանը իր դժգոհությունն է հայտնել`գրելով. «Գին սահմանելուց պետք է հաշվի առնել մի քանի ֆակտորներ`երկրի սոցիալական վիճակը, հավաքականի ցուցադրած ցածրորակ ֆուտբոլը և ընդհանրապես սերվիսը: Նման գներ սահմանվում են այն դեպքում, երբ լրացուցիչ ծառայություններ են ներառված, օրինակ`խմիչքի  ցածր գները, մարզադաշտում առկա ատրիբուտները երկրպագուի համար»:
Մերին ուսանողուհի է: Իր խոսքով` այդ խաղին երկար է սպասել: Որոշել է`մարզադաշտ պետք է գնա քույրերի և եղբայրների հետ`մոտ 7 հոգով. «Ես որոշել էի արևելյան տրիբունայի տոմս առնել, սակայն, երբ այսօր իմացա գները, փոշմանեցի, երևի հյուսիսային տրիբունայում գնեմ: Զարմանում եմ` «Հանրապետական»  մարզադաշտում արևելյան տրիբունայի տոմսերը 5000 դրամ էին: Գոնե «Հրազդան»  մարզադաշտի համար գները փոքր ինչ էժան լինեին, որ այդ մեծ ստադիոնը դատարկ չլիներ խաղի օրը: Ճիշտ է, 3000 դրամը թանկ չէ, բայց պետք է ամբողջ մարզադաշտում երկրպագուներ լինեն, ոչ թե միայն յարուսում: Ի վերջո, ո՞վ է որոշում տոմսի գները և ի՞նչ են հաշվի առնում որոշելիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930