Այսօր Հայաստանի մի քանի մարզերում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ընթացքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «7օր»-ի հետ զրույցում Զոհրաբյանը հաղորդել է մեզ, որ մի քանի համայնքներում կրկին օքսիդացող դրոշմակնիքների խնդիրն իր մասին հիշեցրել է:
–Բայց դե մենք արդեն իմունիտետ ունենք այդ օքսիդացող թանաքի դեմ,– ավելացրել է Զոհրաբյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղարը հաղորդել է նաև, որ Դիլիջանում ԲՀԿ-ական թեկնածուի վստահվաձ անձին տեղի ոստիկանությունը բաժանմունք է տարել`այսպես ասած, «զրույցի»:
-Թե ինչ թեմայով է զրույցը, հայտնի չէ, այժմ փորձում ենք պարզել,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը հայտնել է նաև, որ Գառնիում «Քինգ դե լյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել.ընդհանուր առմամբ շատ ոստիկաններ կան:
7or.am