Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 198-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:
Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 1953 թ. ծնված Աշոտ Սարուխանյանը, սեպտեմբերի 23-ին, ժամը 04.20-ին, գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն