Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային զուգարանները տարբեր երկրներում (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 23,2012 15:57

Ամեն քաղաքի կարեւոր մասը զուգարաններն են, որոնցով հեշտ է դատել մարդկանց նկատմամբ վերաբերմունքի մասին: Այդպես է կարծում եվրոպական տարբեր քաղաքներում ֆոտոճանապարհորդություններ անցկացրած բլոգեր zyalt-ը: Ըստ նրա՝ Ռուսաստանում ընդհանրապես չկան հասարակական նորմալ զուգարաններ, եւ նման հաստատություն ամեն այցելություն մարդու համար վերածվում է սթրեսի. «Մղձավանջային երազներում եմ տեսնում իմ դպրոցի զուգարանները, որտեղ անգամ պատեր չկային, փոխարենն անտանելի հոտ էր, կեղտ ու մշտապես այնտեղ ծխող ֆիզկուլտուրայի ուսուցիչը: Քաղաքային զուգարաններում մոտավորապես նույն պատկերն է»:

Մինչդեռ ամեն քաղաքի պետք են մաքուր, գեղեցիկ եւ հաշմանդամների համար մատչելի զուգարաններ: Զուգարանը կարող է լինել քաղաքի զարդը՝ պնդում է բլոգերը եւ ցուցադրում, թե ինչպես է այդ խնդիրը լուծվել Եվրոպայում:

Սա զուգարան է Բեռլինում:

Փարիզում զուգարաններն ամեն քայլափոխի են, եւ դրանց պատերն օգտագործվում են քաղաքում կողմնորոշող քարտեզների համար:

Հոլանդիայում զուգարաններն ուղղակի արվեստի գործ են:

Այս զուգարանների ներսում մաքուր է, ընդարձակ ու լուսավոր:

Դրանցից հանգիստ կարող են օգտվել հաշմանդամները: Այստեղ կարելի է նաեւ երեխայի խանձարուրները փոխել:

Բոլոր այս զուգարաններն ամեն այցելուից հետո ավտոմատ կերպով լվացվում են:

Իսկ հիմա համեմատության համար՝ զուգարան Մոսկվայում: Դրա հմայքը հսկիչ տատիկն է, որը մի խցիկն օգտագործում է իբրեւ իր բնակավայր, որտեղ իր իրերն է պահպանում ու գուլպաներ գործում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930