Ֆրանսիացի Ալան Ռոբերը, որին տվել են «Մարդ-սարդ» մականունը, նոր բարձունք է նվաճել՝ բարձրանալով Չինաստանի Խենան նահանգի 400 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակը, որը համարվում է աշխարհի ամենաբարձր մետաղական կառույցը:
Այս տարի լրացել է Ալան Ռոբերի 50-ամյակը: Նա այդ ընթացքում տարբեր երկրներում «նվաճել» է 70 երկնաքեր, որոնց մի մասն առանց տեղի իշխանությունների կամ դրանց սեփականատերերի թույլտվության: Եվ հետաքրքիրն այն է, որ Ռոբերը «Գինեսի ռեկորդների գրքում» հայտնվել է հենց ամենաշատ միջազգային ձերբակալությունների շնորհիվ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ