Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած զոհերի և վիրավորների ինքնությունը պարզվել է. կան ոստիկաններ

Սեպտեմբեր 23,2012 12:38

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արսեն Վարդանյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհին Արուճ գյուղին հարող ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի փաստով, որի ժամանակ մահացել էին 2 և վիրավորվել 3 մարդ:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և նույն վարչության քննչական բաժնի աշխատակիցները պարզել են, որ մահացածներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 31-ամյա Արաքսյա Աբրահամյանը և Արարատի մարզի Շամպայն գյուղի բնակիչ 24-ամյա Սասուն Գալստյանը, իսկ վիրավորներն են Մասիս քաղաքի բնակիչ, 28-ամյա Մարինե Աբրահամյանը, Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 26-ամյա Էդիկ Մաթևոսյանը և 29-ամյա Ռուզաննա Վարդանյանը, ում բնակության վայրը պարզվում է:

Գ. Շամշյանը հայտնում է, որ վիրավոր Մ. Աբրահամյանը մահացած Ա. Աբրահամյանի քույրն է, իսկ վիրավոր Էդիկ Մաթևոսյանն ու մահացած Սասուն Գալստյանը աշխատում էին Ոստիկանության Էրեբունու բաժնի պարեկապահակային ծառայության գնդում:

Վթարի ենթարկված «Օպել» մակնիշի 91 RV 001 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Էդիկ Մաթևոսյանի անվամբ: Մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիները, Աշտարակի հրշեջ փրկարարները՝ ՃՈ աշխատակիցների հետ:

Գիշերը վթարի վայր էին ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը և Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետ Մարատ Դուրյանը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ հավանականությունը մեծ է, որ հարուցված քրեական գործը կուղարկվի Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930