Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸԸՀ նախագահը հրահանգեց այլ կառույցների տեղեկատվություն չտալ

Սեպտեմբեր 23,2012 12:29

Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 49 համայնքների 54 ընտրական տեղամասերում կայանում են ՏԻՄ ընտրություններ: Թիվ 40 ԸԸՀ-ն (կենտրոնը՝ Նոյեմբերյան) աշխատում է լարված կերպով:

Թիվ 40 ԸԸՀ նախագահ Գագիկ Աբովյանը (լուսանկարում) խիստ զայրացած էր, որ ՀՀԿ-ի տարածքային կառույցները, Տավուշի մարզպետարանը եւ ոստիկանությունը տեղամասային ընտրական հանձնաժողովներից պարբերաբար տեղեկություններ են պահանջում տվյալ ժամին քվեարկածների թվի վերաբերյալ: Նա տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին հրահանգեց նման տեղեկատվություն չտրամադրել, քանի որ դա օրենքով սահմանված չէ, եւ խանգարում է հանձնաժողովների բնականոն աշխատանքին:

Մեր ներկայությամբ Գագիկ Աբովյանն այս առթիվ լարված խոսակցություն ունեցավ մարզի ոստիկանապետերից մեկի հետ :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930