ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այսօր` 8.00-ին, բացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4312 քաղաքացիներից այսօր՝ մինչև ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 68-ը: ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան` անհրաժեշտություն է առաջացել լրացնել չներկայացած 15 անդամների տեղերը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից, ինչն իրականացվել է:
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, իսկ Շիրակի և Արմավիրի մարզերի երկուական համայնքներում անցկացվում են նոր ընտրություններ:
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով:
ԿԸՀ մամուլի ծառայություն