Սեպտեմբերի 22-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի ունեցավ երիտասարդ աստղագետների 4-րդ միջազգային ամառային դպրոցի պաշտոնական փակման արարողությունը: Դպրոցն անցկացվում էր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Վերջին օրերին դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի, ներկայացվեցին նաև երիտասարդ մասնակիցների զեկուցումները: Ուսանողները և երիտասարդ աստղագետները պատմեցին իրենց թեզերի և գիտահետազոտական աշխատանքների մասին: Մասնակիցների համար կազմակերպվեցին դիտումներ ԲԱ փոքր աստղադիտակներով: Նախորդ օրը` սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ դպրոցի ավանդական ճաշկերույթը: Փակման արարողության ժամանակ ամփոփվեցին դպրոցի արդյունքները, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, դպրոցի ընթացքում կատարված լուսանկարների ցուցադրություն և մասնակիցներին հանձնվեցին վկայագրեր: Օրվա երկրորդ կեսին կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Երևան: Այսօր և վաղն արդեն երիտասարդ աստղագետները մեծ տպավորություններով մեկնում են Հայաստանից:
Հայկական աստղագիտական ընկերություն