Այսօր Հայաստանի մի շարք մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ավագանու անդամներ ու համայնքի ղեկավարներ կընտրվեն Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում:
Արագածոտնի մարզում համայնքապետ կընտրեն Աշտարակում եւ Ապարանում, Գեղարքունիքի մարզում ընտրությունները կանցկացվեն Գավառում, Ճամբարակում, Մարտունիում, Սեւանում, Վարդենիսում, Կոտայքի մարզում՝ Եղվարդ, Ծաղկաձոր եւ Աբովյան քաղաքներում, Վայոց ձորի մարզից ՝ Եղեգնաձորում եւ Վայքում, իսկ Տավուշի մարզից՝ Այրում, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան քաղաքաներում:
Նախապես առաջադրված են եղել համայնքի ղեկավարի 699 թեկնածուներ, որոնցից 177–ը ինքնաբացարկ է ներկայացրել: Առաջադրված 2730 ավագանու թեկնածուներից ինքնաբացար են ներկայացրել 103-ը:
Համայնքապետերի 699 թեկնածուներից 285-ը անկուսակցական են, 282-ը` հանրապետական, 87-ը` ԲՀԿ-ից , 8-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունից, 27-ը` դաշնակցական եւ 1-ական թեկնածուներ կան` «Ժառանգություն», «Հայաստանի ժողովրդական», ՀԱԿ-ից, «Ազգային ինքնորոշում», «Ազգային ժողովրդական միություն» կուսակցություններից, երկու թեկնածու էլ՝ ԺԱԿ-ից:
Կարդացեք նաև
Մարզերի 262 համայնքներում կընտրեն համայնքի ղեկավար, 281 համայնքում` ավագանու անդամ:
Իսկ դիտորդական առաքելություն կիրականացնեն 15 հ/կ- ների ներկայացուցիչներ եւ ԵԽ 20 դիտորդ:
Հիշեցնենք, որ այսօր ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլն է: Համայնքի ղեկավարներ եւ ավագանու անդամներ են ընտրվել նաեւ սեպտեմբերի 9-ին Շիրակի, Լոռու, Արարատի, Արմավիրի եւ Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ