Նշված 55 անձինք կազմում են 2ՕՕ1 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո ահաբեկչության կասկածներով կալանավորված167 անձանց մոտավորոապես մեկ երրորդը։
Նրանցից շատերը Եմենի քաղաքացիներ են։ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրահանգով կասեցվել է նրանց Եմենի իշխանություններին հանձնելու ծրագիրը, այն մտավախությամբ, որ նրանք կարող են անդամագրվել այստեղ աստիճանաբար մեծ ազդեցություն վայելող ալ Քաիդային։
Օբամայի վարչակազմի կողմից 2ՕՕ9 թվականին ընդունված որոշման համաձայն, Գուանտանամոյից ազատ արձակված անձանց անունները չեն հրապարակվում։
Ըստ վարչակազմի պաշտոնատար անձանց, 2ՕՕ9 թվականից ի վեր 28 կալանավորներ հանձնվել են իրենց երկրների կառավարություններին, իսկ 4Օ այլոց ուղարկել են բնակություն հաստատելու այլ երկրներում։
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը շարունակում են բողոքել Գուանտանամոյի բանտում այս ամիս կալանավորներից եմենցի Ադնան Լաթիֆի մահվան կապակցությամբ, որի նկատմամբ արդեն իսկ կայացվել էր ազատ արձակման վճիռ։
Լաթիֆը Գուանտանամոյի բանտում մահացած 9-րդ կալանավորն էր։
Արամ Վանեցյան
Ամերիկայի Ձայն