«Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ բռնկված հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ: ԱԻ համապատասխան մասնագետները հրդեհի առաջացման պատճառի մասին կարող են խոսել միայն փորձաքննության ավարտից հետո: Այս մասին այսօր Henaran.am-ին ասել է ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը :
Նրա փոխանցմամբ, հրդեհի բռնկման պատճառը հայտնի կդառնա նվազագույնը 10-15 օր անց:
Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանային համալիրի տանիքում հրդեհ էր բռնկվել: Նախնական տվյալներով, այրվել է 300 քմ տանիք: