Հորդանանում գտնվող Հայաստանի կառավարության պատվիրակության անդամներն ասել են, որ մեծ հաճույքով կրկին կվերադառնան Հորդանան, բայց այս անգամ իրենց ընտանիքների հետ՝ մասնավոր այցով, հաղորդում է «Պետրա» լրատվականը: Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ իրենք կնպաստեն, որպեսզի հայ երիտասրդությունն այցելի Հորդանան՝ աստվածաշնչյան երկիր, որ ավելի շատ բան սովորեն քրիստոնեության մասին՝
«Սա իմ երկրորդ այցն է Հորդանան, բայց առաջին անգամն էր, որ այցելեցի Հիսուս Քրիստոսի մկրտման վայրը», – Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանի խոսքն է փոխանցում լրատվականը, – «Ես ամեն ինչ կանեմ, որ այստեղ վերադառնամ ընտանիքիս հետ: Հույս ունեմ, որ մյուս տարի Հայաստանից հարյուրավոր զբոսաշրջիկներ կգան այստեղ զգալու սուրբ երկրի հոգևոր ուժը»: