Երկու օր առաջ Ազնավուրի անվան հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանն արդեն վնասվել է: Քաղաքապետարանի աշխատողները այսօր արձանի պոկված բութ մատը սոսնձեցին: Արձանի վնասվելու լուրը լսելով «դեպքի» վայր էր շտապել քանդակագործ Սուրեն Մելքոնյանը:
Քանդակագործը որևէ դիտավորություն չի տեսնում պատահածի մեջ: Չի բացառում, որ պատահական է եղել: Քանդակագործի համոզմամբ` խնդիրը մեր վերաբերմունքի, ազգային դիմագծի մեջ է: « Հնարավորություն է պետք տալ ժողովրդին զարգանալու, առաջին դասարանցուց տասներորդ դասարանցու գիտելիք չպետք է պահանջել»,-ասաց նա:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ