Մի քանի օրից պատմական այցով Հայաստանում կլինի եզդիների առաջնորդ Միր Թահսին Բեգը:Այցը նշանավորվում է նրանով, որ Հայաստանում օծվելու է աշխարհում եզդիական կրոնի եզակի տաճարներից մեկը: Թահսին Բեգի Հայաստան կատարվելիք այցը եզդիական համայնքում տարաբնույթ խոսակցությունների առիթ է հանդիսացել: Հատկապես բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ Թահսին Բեգը Իրաքում քրդերի վարած հակաեզդիական քաղաքականության հանդեպ անտարբեր է և չի պաշտպանում եզդիների իրավունքները: Այս խոսակցությունները տարածված են նաև Իրաքի եզդիների շրջանում: Չնայած այս խոսակցություններին Միր Թահսին Բեգը վայելում է աշխարհի եզդիների մեծամասնության հարգանքը:Սակայն սա չի նշանակում, որ Թահսին Բեգը լինելով Հայաստանում չպետք է ջանքեր թափի այս ուղությամբ, որպեսզի հերքվեն իր քրդամետ լինելու մասին խոսակցությունները: Քրդական հարցում` Հայաստանում բնակվող եզդիների մեծամասնությունը համակարծիք են, և միանշանակ չեն ընդունի այն առաջնորդին` ով հարում է քրդական կողմին: Իսկ առաջնորդ, ում չի ընդունում ժողովուրդը` հավասարազոր է ոչնչի: Ինչևիցե մի քանի օր է մնացել պատմական այցին և կարճ ժամանակ անձամբ Միրից ստանալու մեր բոլոր հարցերի պատասխաննեը:
Բորիս Թամոյան