Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 21-ին, ժամը 12.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում զենք- զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակում, հայտնաբերել է 2 ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ` առանց պայթուցիչների, գլանաձև 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԳ -42» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, «ՊԳ -7 ՊՄ» տիպի պայթափաթեթ, նռնակի 4 պայթուցիչ, «ԱԿ» ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30-ական փամփուշտներով, և տարբեր տրամաչափի 101 փամփուշտ:
Հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության
ՀՀ ոստիկանություն