![Nrnak](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/09/Nrnak.jpg)
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 34 հասցեում տեղակայված ՍՊԸ-ներից մեկի տարածքում «Ֆ-1» տիպի նռնակ է հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված վայրում ՍՊԸ աշխատակիցները հայտնաբերել են կոռոզիայի ենթարկված «Ֆ-1» տիպի նռնակ, որը հրավիրված սակրավորների կողմից վնասազերծվել է:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: