Խոր ցավով տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 22-ի առավոտյան Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վաստակաշատ հոգեւորականի անժամանակ եւ անակնկալ վախճանը մեծ ցավ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր ժողովրդի զավակների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Գերագույն Հոգեւոր Խորհուրդը եւ Հայ Եկեղեցու հոգեւորականաց դասն առ Աստված աղոթքով բարեհիշատակ Սրբազան Հոր հոգու խաղաղության եւ հանգստության համար` սգում են Գերաշնորհ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանի մահը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: