Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, որը WTA վարկանիշային ցուցակում 490-րդն է, Բաթումում ընթացող $ 15 հազար մրցանակային ֆոնդ ունեցող միջազգային մրցաշարում չորս անընդմեջ հաղթանակ տանելուց հետո կիսաեզրափակչում երեք սեթում 7:5, 0:6, 6:3 հաշվով պարտության մատնեց նաեւ միցաշարի թիվ 1 ռակետ ռուսաստանցի Յուլյա Կալաբկինային եւ այսօր վճռորոշ խաղում ուժերն է չափելու Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Սկուդունինի հետ: Հաջողության հասնելու դեպքում Անին WTA ցուցակում վեր կբարձրանա մոտ 50 կետով:
Երեկ եւս մի հայ թենիսիստուհի՝ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Մարգարիտա Գասպարյանը, Իոշկար Օլայում մտել է եզրափակիչ եւ վերջին խաղն անցկացնելու է Նադյա Կիշենոկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ