Հայաստանի անկախության 21- ամյակի առիթով ՀԱԿ-ի կազմակերպած այսօրվա տոնական հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ըստ նրա` Հայաստանը նորմալ, արժանապատիվ պետություն դարձնելը անլուծելի խնդիր չէ, դա անելու համար 5 խնդիր է պետք լուծել. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հացի լուծումը եւ շրջափակումների վերացումը միայն մեզնից կախված չէ: Մեր իշխանությունները ինչպիսի քաղաքականություն էլ վարեն, պետք չէ միակողմանիորեն միայն նրանց մեղադրել. եթե անեին առավելագույնն անգամ, չէր նշանակում, որ այդ խնդիրները կարող էին լուծվել, դա կախված է նաեւ արտաքին ուժերից: Բայց մյուս երկու խնդիրը՝ չգողանալը, օրինականության ապահովումը, կոռուպցիան վերացնելը կախված են մեր իշխանավորներից: Ընդամենը քաղաքական կամք է պետք այս հարցերը լուծելու համար: Փոխանակ գործող նախագահը խորհրդակցություն հրավիրելով ծաղրի ենթարկեր մեր ժողովրդին, ես իսկապես դա համարում եմ ծաղր, պետք է ձեռքը սեղանին խփեր ու ասեր ՝ վերջ, այսօրվանից չենք գողանում, ոչ թե չեք գողանում, բոլորս միասին՝ չենք գողանում: Եւ պիտի ասեր` այսօրվանց հաստատվում է օրինականություն եւ դա հնարավոր է անել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ