Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Եկել է անկախության մեջ բովանդակություն լցնելու ժամանակը, այլապես դա անիմաստ արժեք է» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2012 23:10

Հայասատանի անկախության 21 ամյակի առիթով այսօր Սարյանի արձանի մոտ ՀԱԿ-ի   տոնական հանդիպմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը  հիշեցրեց, որ Հայաստանը անկախությունը ձեռք է բերել մեծ դժվարությամբ՝ պայքարի գնով: Նրա խոսքերով, երբ Հայաստանի ղեկավարությունը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հայտարարեց անկախության հանրաքվեն, ընդդիմությունը Տեր-Պետրոսյանին համոզում էր հրաժարվել հանրաքվեից եւ  լեզու գտնել Մոսկվայի, հետ  եւ ազատվել Կրեմլի ճնշումներից:  Բայց , ըստ նրա, Խորհրդային փլուզումից հետո,  այդ նույն գործիչները Տեր-Պետրոսյանին հորդորել են չսպասել հանրաքվեին, այլ  արագ հայտարարել անկախության մասին, հակառակ դեպքում ուշ կլինի. «Ինչի համար եմ այս օրինակները բերում, մի պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանի  անկախացման ամբողջ ժամանակաշրջանում եւ հետագայում էլ Հայաստանը ղեկավարում էին մարդիկ, որոնք երբեք չեն ընկել քաղաքական ճնշման տակ,  նրանք ունեցել են իրենց առաջ տեսանելի ստարտեգիական նպատակ, որով հետեողական շարժվել են: Եվ այդ ղեկավարների շնորհիվ է, որ Հայաստանը առանց մեծ կորուստների, կարողացավ անկախանալ , իսկ հետո վերադառնալ պատերազմի:  Անկախությունը լավագույն երաշխիքն է ժողովրդավարություն ապահովելու համար..  բայց արի ու տես,  այդ կարեւոր արժեքը՝ ազատությունն ու ժողովրդավարությունը,  այս թալանչիական քրեաօլիգարխական իշխանություններն ավերեցին: Այս անկախության համա՞ր ենք պայքարել կամ նման անկախություն արդյոք պետք է հայ ժողովրդին: Այսօր եկել է ժամանակը անկախության մեջ լցնել բովանդակություն,  այլապես դա անիմաստ  արժեք է»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հավելեց, որ առաջիկայում երկու քննություն ունենք տալու՝ առաջինը վերաբերում է պետության կայացման ներքին հիմքերին, հաջորդը՝  պետք է հստակեցնել  մեր հանրապետության սահմանները, որովհետեւ, ըստ նրա, մեր հարեւանները գործող սահմանների հետ համաձայն չեն: Մանրամասները տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930