Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանական կաբինետներում նստածները նման են գալուստուկավոր բոշաների». ՀԱԿ-ի հանդիպումը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 21,2012 22:59

Հայաատանի անկախության 21- ամյակի կապակցությամբ այսօր ՀԱԿ-ը տոնական հանդիպում էր կազմակերպել Սարյանի արձանի մոտ: Հավաքվածներին առաջինը շնորհավորեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը. «Այս տոնը երազել են մեծ, փոքր բոլոր հայերը, որոնք իրենց զարգացումը տեսել են անկախ Հայաստանում… Հայաստանը քեֆով, ուրախությամբ, ազգովի կերտեց իր ճակատագիրը՝ անկախ Հայաստանը: Այսուհետեւ Հայաստանի բնակիչների մեծ մասն այստեղ չէ, նրանց մեծ մասը հուսահատված է, հիասթափված է, մենք այդ ոգեւորությամբ ապրեցինք, հաղթեցինք, Ղարաբաղ կերտեցինք, անկախ ժովորդավարական հայրենիք կերտեցինք.. եւ չգիտեինք, որ գալիս է  մի հիվանդություն, վիրուս, որը տարածվելու է ու այս երկիրը սկսի քայքայել: Այն ուժը, որ պայքարել էր դրսի բոլոր չարիքների դեմ, հանկարծ դժվարություններ կրեց ներսից:  Մեր չինովնիկը, սովածն ու չտեսը կերավ  այս երկիրը, պառլամենտը լցրեց դատարկությամբ»:

Ըստ նրա` արդեն 5 տարի է, ՀԱԿ-ը պայքարում է ներսի թշնամու դեմ.«Անկախությունը գործընթաց է , այսօր գտնվում ենք մի փուլում, երբ ներսում քո ներքին որդին, ոչնչությանը պետք է վերացնես, որ երկիրը անկախ լինի, որ հայաստանցին ուզենա ապրել Հայաստանում: Այս անկախության դժվարագույն գործընթացի ուրիշ փուլ ենք մտել»:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ անկախության ձեռքբերումից 21 տարի անց  ազգային հարստության, ինքնավստահության, երազանքների մսխման փաստի առաջ ենք կանգնել.«Գողը որ տնից լինի, եզը երդիկով կհանեն: Քոչարյանասերժական ռեժիմը իր մանր ու մեծ կատարածուներով այսօր էլ ամեն ժամ վաճառքի են  հանում մեր իշխանությունը: Իշխանական կաբինետներում նստածները նման են գալուստուկավոր բոշաների, որ Եվրոպաներում, Ամերիկաներում,  Ռուսաստաններում թափառելով գոռում են էստի համեցեք՝ մեր հպարտությունը չարչիի քթոցներում դասավորած»:

Մանրամասները տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930