Սլովակիայի Կոշիցե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր՝ Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձի օրը, 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը բարձրացավ պատվանդանի հաղթողի աստիճանին: Հայ ծանրորդը, ինչպես մոտ մեկ ամիս առաջ այդ տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունում, մեկ գլխով բարձր էր մրցակիցներից: Պոկում վարժությունում Անդրանիկը երրորդ մոտեցումով բարձրացրեց 155 կգ եւ ամբողջ 12 կիլոգրամով առաջ անցավ մետակա մրցակցից: Իսկ հրումում, երբ արդեն բոլորն ավարտել էին պայքարը, հայաստանցի ծանրորդը սանձեց 170 կգ-ն՝ մեկ մոտեցումով իր համար ապահովելով չեմպիոնի կոչումը: Անդրանիկը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց նաեւ 176 կիլոգրամանոց ծանրաձողը, որից հետո երրորդ հնարավորությունից հրաժարվեց: Երկամարտի 331 կգ-ն ամբողջ 27 կիլոգրամով գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցրած մրցակցի ցուցանիշը: Անդրանիկ Կարապետյանը սահմանեց նաեւ աշխարհի երկու ռեկորդ:
Նույն քաշային կարգում հանդես եկող մեր երկրորդ ներկայացուցիչը՝ Դավիթ Թաթոյանը, երկամարտի 289 (125+164) կիլոգրամ արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ