Լրահոս
Օրվա լրահոսը

Սարյանի արձանի մոտ ՀԱԿ-ը նշեց Անկախության օրը (տեսաշար)

Սեպտեմբեր 21,2012 21:32

Սարյանի արձանի մոտ ՀԱԿ հավաքի վերջում ելույթ  ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նա նշեց,ո ր չի սիրում պաշտոնական ընդունելությունները, այլ նման հավաքները, երբ մարդկանց հարկադրաբար չեն բերում։

« Իհարկե, մարդիկ գոհ չեն պետականության այսօրվա վիճակից, այսօր էլ դառն խոսքեր ասվեցին, բայց անլուծելի խնդիր չէ մեր պետությունը դարձնել նորմալ պետություն».- հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ըստ նրա՝ հինգ խնդիր կա լուծելու, որից հետո. «Կտեսնեք, ինչ պետություն կդառնա Հայաստանը»։

Նա թվարկեց այդ խնդիրները՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ԼՂ հիմնախնդրի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ անելը եւ օրինականության հաստատումը։
Եթե առաջին երեք խնդիրների լուծումը, ըստ նրա, կախված է ոչ միայն ՀՀ իշխանություններից, ապա վերջին երկուսը կախված է հենց նրանց բարի կամքից։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել