Սեպտեմբերի 20-24-ը Եվրախորհրդի տեղական եւ իշխանությունների Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաեւ Եվրամիության ռեգիոնների հանձնաժողովի անդամները` Հենրի Ֆեռալի գլխավորությամբ, դիտորդական առաքելությամբ կգտնվի Հայաստանում` դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը իր դիտարկումները կանցկացնի ՀՀ հինգ մարզերում` Վայոց ձոր, Տավուշ, Արագածոտն, Կոտայք, Գեղարքունիք:
Նրանք հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի, ԵԽ գլխավոր քարտուղարի հայաստանյան ներկայացուցիչ Սիլվիա Զեյնի, ՀՀ-ում գործող դեսպանությունների, ԵՄ, ԵԱՀԿ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության անդամների, ԶԼՄ-ների եւ Հ/Կ-ների ներկայացուցիչների հետ: