Տառասխալներ անող մի քանի երիտասարդների հետ Գյումրու ավագանու անդամ է ընտրվել նաև հայտնի լրագրող, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով կարծես թե գտել է ավագանու անդամներից յուրաքանչյուրի դեմքը իր ընտրազանգվածին ցուցադրելու ձևը: Լրագրողը խոստանում է ապահովել ավագանու նիստերի թափանցիկությունն ու հրապարակայնությունը . ուղիղ հեռարձակում ապահովել տեղի հեռուստատեսություններով ու ինտերնետով: Այս նորամուծությունը «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ, ռեժիսոր Արթուր Հարությունյանը մեկնաբանեց այսպես. « Եթե նախկինում ավագանու անդամները որոշեին, որ կարելի է Ավետիք Իսահակյանի գրադարանը դարձնել ախոռ , ու կարող էին հանգիստ իրենց որոշումը ի կատար ածել, հիմա ռիսկ չեն անի, հիմա նկարահանվում է, այդ պատճառով էլ ախոռի կողմնակիցները հաստատ կվախենան ձեռք բարձրացնել ու կողմ քվեարկել, որովհետև կցուցադրվի ու իրենք իրենց ընտրողների մոտ կխայտառակվեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ