Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական ու ժողովրդավարական կլինենք այն դեպքում, եթե դրանք արտասանենք առանց իրոնիայի»

Սեպտեմբեր 21,2012 19:55

Այսօր մամուլի ասուլիս հրավիրած Գյումրու մտավորականներից մեկը` Սախարովի անվան մարդու իրավունքների  պաշպանության գրասենյակի  Շիրակի մարզային  կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը,  շնորհավորելով հայ ժողովրդին անկախության տոնի առիթով, ասաց. «Շնորհավորում ու միաժամանակ ցանկանում եմ, որ  մեզանից  ամեն մեկը լիարժեքորեն կարողանա այս տոնական ու նաև մյուս ոչ տոնական օրերին  ասել, որ մենք ապրում ենք ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական երկրում  :Երբ որ մենք դա ասենք ու մեր մոտ չառաջանա ժպիտ, իրոնիա և մնացած ամեն ինչ, ուրեմն դա էդպես է:Իմ խորին համոզմամբ,  երկիրը կարող է այդպիսին լինել, եթե յուրաքանչյուր համայնք  ապրում է այդ սկզբունքներով»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել